• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կողբ գյուղի արվեստի դպրոցի կազմակերպած ամենամյա վրանային պլեներին մասնակցելու մասին

Կողբ գյուղի արվեստի դպրոցի ամենամյա վրանային պլեներին  մասնակցում են կրթահամալիրի սովորողները: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. ճամբարի ղեկավար նշանակել  Մարգարիտ Սարգսյանին և Անահիտ Գևորգյանին.
  3. հաստատել Մարգարիտ Սարգսյանի ներկայացրած ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ հուլիսի 23-ին, ժամը՝ 08:00, Ս. Երրորդության եկեղեցու մոտից, վերադարձը՝ հուլիսի 27-ին.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել սովորողների միջոցներով Գազել 26 ՕՕ 89 մակնիշի մեքենայով, վարորդ` Արարատ Դալլաքյան (հեռ. 094 81 59 41).
  6. Մարգարիտ Սարգսյանի հայտով ճամբարականներին հատկացնել անհրաժեշտ պարագաներ, պիտույքներ.
  7. պլեների  պատասխանատուի միջոցով  հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց  ծնողներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան