• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հանրակրթական Էկոտուր 2015» ամենամյա բաց ստուգատեսի ճամբարը կազմակերպելու մասին

«Հանրակրթական Էկոտուր 2015» ամենամյա բաց ստուգատեսի մրցանակակիրների էկոլոգիական, հայրենագիտական, ուսումնահետազոտական ճամբարը ՀՀ ԿԳՆ և ՀՀ ԲՆ աջակցությամբ կրթահամալիրը կազմակերպում է Տավուշի մարզի «Զիկատար» բնապահպանական կենտրոնում, 2015թ. հուլիսի 15-21-ը։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. ճամբարի ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, օգնական՝ Անի Սարգսյանին.
  3. Մարթա Ասատրյանի ներկայացմամբ հաստատել «Հանրակրթական Էկոտուր 2015» ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների ժամանումը ճամբար՝ հուլիսի 15-ին, ժամը 18.00-20.00, մասնակիցների միջոցներով.
  5. Մարթա Ասատրյանի հայտով մասնակիցներին տրամադրել պրոյեկտոր, ուժեղացուցիչ, ինտերնետ ֆլեշ, սպորտային խաղերի պարագաներ, դրոշ.
  6. հրամանին ճամբարի պատասխանատուների միջոցով անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան