• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրհանդակ

Կրթահամալիրի կրթական օբյեկտների բակերի, կանաչապատ տարածքների պատասխանատուն կրթական օբյեկտների ղեկավարներն են (Նոր դպրոց՝ Նառա Նիկողոսյան, Դպրոց-պարտեզ՝ Տաթև Բլեյան, Գեղարվեստի դպրոց՝ Արմինե Թոփչյան, Հիմնական դպրոց՝ Հռիփսիմե Առաքելյան, Մայր դպրոց՝ Մարթա Ասատրյան, Մարգարիտ Սարգսյան, Քոլեջ՝ Նվարդ Սարգսյան, Մեդիակենտրոն՝ Լիլիթ Ազիզխանյան). կրթահամալիրի տնօրենի աշխատակազմից այդ աշխատանքները համակարգում է Ռուդիկ Սահակյանցը: Կրթական օբյեկտների ղեկավարների որոշած անձինք (Նոր դպրոցում՝ Զոյա Ժամկոչյան, Արմեն Վարպետյան, Դպրոց-պարտեզում՝ Վանիկ Թոփչյան, Գեղարվեստի դպրոցում՝ Աշոտ Խաչատրյան, Հիմնական դպրոցում՝ Համլետ Կարապետյան, Մայր դպրոց՝ Քաջիկ Բաբայան, Յուրիկ Ստեփանյան, Քոլեջ՝ Էվելինա Սանդրյան, Ժորա Գալստյան, Սերգեյ Օնանյան, Մեդիակենտրոն՝ Աշոտ Խաչատրյան) ծառերը, կանաչ տարածքները ոռոգման ջրով պարտավոր են ջրել ամեն օր` կախված անհրաժեշտությունից, բայց ոչ պակաս, քան 3 օրը մեկ: Աշխատանքների ժամանակին իրականացմանը հետևում են դպրոցների ղեկավարները, և դրա չկատարումը համարվում է արտակարգ պատահար, որ գրանցվում, վերացվում է սահմանված կարգով` այդ մասին անմիջապես տեղեկացնելով Ռուդիկ Սահակյանցին: Ոռոգման ջուր չլինելու դեպքում ծառերը ջրվում են խմելու ջրով, մինչև ոռոգման ջրի վերականգնումը։

Կանաչ տարածքի խնամքը` սրսկում, էտում, խոտհունձ, քաղհան, բերքահավաք և այլն, կազմակերպում է «Գյուղացիական տնտեսություն» ուսումնական կենտրոնը` ճամբարականների, կրթահամալիրի աշխատողների, դպրոցների, քոլեջի, ակումբների սովողների՝  պարտիզապուրակային կրթության սովորողների, էկոակումբների միջոցով։