• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրանային ճամբարի մասնակցության մասին

2015թ. հուլիսի 2-3 «ՖՐԵՍԿՈ» Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում Հառիճավանքում կազմակերպվում է վրանային ճամբար: Ճամբարին կրթահամալիրի մասնակցությունը պատշաճ ապահովելու նպատակով.

  1. Ճամբարի մասնակցությունը դիտել  ուսումնական նախագիծ. նախագծի ղեկավար նշանակել Առնոլդ Բլեյանին, օգնական` Սոնա Փափազյանին.
  2. հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. Առնոլդ Բլեյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի աշխատակարգը (հավելված 2).
  4. նախագծի մասնակիցների մեկնումը 2015թ. հունիսի 2-ին, ժամը 12:45   Երևանի պետական կոնսերվատորիայի մոտից վերադարձը՝ հուլիսի 3-ին` ժամը 12:00
  5. ճամբարի մասնակիցների տեղափոխումը կազմակերպում է փառատոնի խորհուրդը.
  6. ճամբարի մասնակիցներին տրամադրել  քնապարկեր, նոթբուքեր.
  7. հրամանին ճամբարի պատասխանատուների միջոցով անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

ՑՈՒՑԱԿ

Դասավանդողներ՝
1. Տիգրանյան Նարե      
2. Զարինե Պապոյան     
3. Տաթև Աբրահամյան     
4. Սաթեն Օրդյան           
5. Սուսաննա Դավթյան  
6. Ալինա Թումասյան      
7. Գոհար  Եղոյան           
Սովորողներ՝      
1. Արևիկ Տատինցյան - 7-րդ
2. Ասատրյան Մարինե - 7-րդ
3. Մանուկյան Մարինե - 7-րդ
4. Գևորգյան Անի - 7-րդ
5. Թովմասյան Դոնա - 8-րդ
6. Սերոբյան Տիգրան - 7-րդ
7. Սերոբյան Արեգ - 6-րդ
8. Դանիել Բլեյան - 8-րդ
9. Մկրտչյան Անահիտ - 5-րդ
10. Մկրտչյան Միլենա - 5-րդ
11. Տոնոյան Արեգ - 11-րդ
12. Կիրակոսյան Կարինե - 11-րդ
13. Հարությունյան Միլենա - 5-րդ
                                                                                                                              

    Հավելված 2

Հառիճավանք, վրանային ճամբար հուլիսի 2-3
Աշխատակարգ

Հուլիսի 2

12:00   Հավաքվում ենք Կոնսերվատորիայի հարակից տարածքում
12:00 - 12:45   օրակարգերի և թևնոցների բաժանում
12:45    Մեկնում
15:00   Ժամանանում Հառիճ
15:00 - 15:20  Ծանոթացում տարածքին, իրերի տեղավորում վրաններում
15:20 - 15:35  Թեթև ճաշ/օրապահիկ բրդուճներ/
15:35 - 16:00  Ժամերգություն
16:00 - 21:00  Կրթահամալիրի   ճամբարականների ներկայացում, ծանոթացում մասնակիցներին, հարցազրույցներ, ֆիլմերի դիտում, քննարկում:
22:00   Քուն

Հուլիսի 3

8:00   Վերկաց
8:00 - 8:15  Վրանային տարածքի հարդարում, անձնական հիգիենա
8:15 - 08:30  Նախավարժանք
8:30 - 9:00  Շրջայց տարածքում
9:00 - 9:20  Թեթև նախաճաշ
9:20 - 10:00  մասնակցություն ժամերգությանը
10:00 - 10:15  Տարածքի մաքրում, պատրաստվում ենք վերադարձին
10:15 - 12:15  Վերադարձ
12:20   Ժամանում Կոնսերվատորիա

Անհրաժեշտ իրեր

  • Ուսապարկ
  • Հարմար հագուստ/մարզական, թեթև/
  • Տաք հագուստ/մարզակոշիկ, շալվար, բլուզ-բաճկոն, տաք գուլպաներ/
  • Քնապարկ կամ 2 տաք ծածկոց
  • 1լ ջուր
  • Օրապահիկ/ չփչացող սնունդ, բացառում ենք մսեղեն որևէ ուտեստ/
  • Անձնական հիգիենայի պարագաներ/ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սրբիչ, օճառ/
  • Ֆոտոխցիկ
  • Արևապաշտպան քսուք
  • Արևապաշտպան գլխարկ, հովանոց
  • Թաց և չոր անձեռոցիկ