• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ճամբարների 2-րդ փուլի կազմակերպման մասին

2015թ. հունիսի 29-ից ամառային ուսումնական ճամբարների (այսուհետ՝ Ճամբար) 2-րդ փուլի աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.

  1. Ճամբարների պետեր նշանակել Նոր դպրոցում՝ Գայանե Սարգսյանին, Դպրոց-պարտեզում՝ Մարգարիտա Հեքիմյանին, Գեղարվեստի դպրոցում՝ Դիանա Գևորգյանին, Հիմնական դպրոցում՝ Լուսինե Գափլանյանին: ճամբարները դիտել որպես սահմանված կրգով կազմակերպվող լրացուցիչ կրթական ծառայություն` ճամբարի պետերին վերապահելով լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելու իրավունք, որպես պայմանագրի կողմ.
  2. ճամբարականների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպել սահմանված կարգով, ծնողների միջոցներով.
  3. ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 29-ը հրապարակել  ճամբարի ռեժիմն ու ծրագիրը, սահմանված կարգով վարել ճամբարական սովորողների հաշվառումը.
  4. ընդունել ի գիտություն դպրոցների ղեկավարների հաստատած՝ ճամբարի պետերի աշխատակարգը, անհատական պլանը:

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան