• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք կիսաեզրափակչում ենք

Երկիր Մեդիա հեռուստաընկերության կողմից կազմակերպվող «Զարթոնքի սերունդ» ինտելեկտուալ մրցաշարը, որը վերաբերում է հայոց պատմությանը, թևակոխում է վճռական փուլ: Երեկ տեղի ունեցան քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Կրթահամալիրի «Ապոլլոն» թիմի մրցակիցներն Արարատի մարզի Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անունը կրող դպրոցի սաներն էին: Զորակցիները բավականին հաջող էին սկսել մրցաշարը, նախորդող խաղերում 10 հնարավորից վաստակելով ինը միավոր: Ինչպես ենթադրվում էր, խաղն անցավ չափազանց լարված պայքարում: Առաջին երկու փուլերը իրական դժոխք էին գոնե ինձ համար: Բավարար չէր այն հանգամանքը, որ մենք միավոր չվաստակեցինք, դրան ավելացավ նաև այն, որ զորակցիներն առաջ անցան հաշվի մեջ: Սակայն կամաց-կամաց ամեն ինչ ըկավ իր տեղը: Վճռական փուլում Վահե Պապոյանը Էրիկ Նիկողոսյանի օգնությամբ 3 միավոր բերեց թիմին, և գրանցված վերջնաարդյունքը հետևյալն էր` 6-8՝ հօգուտ կրթահամլիրի թիմի: Խաղում, ինչպես միշտ, հաջող հանդես եկան Սանասար Գևորգյանն ու Էդուարդ Հովհաննիսյանը: Վերջապես խաղին միջամտեց թիմի ավագը` Աննա Գսպոյանը: Թիմի կազմը հետևյալն էր՝ Աննա Գսպոյան (ավագ), Էդուարդ Հովհաննիսյան, Սանասար Գևորգյան, Էրիկ Նիկողոսյան, Վահե Պապոյան: Հաջորդ` կիսաեզրափակիչ հանդիպումը, տեղի կունենա հունիսի 27-ին: