• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անձրևանոցներով անակնկալ

Նոր դպրոց, 4-3 դասարան

Ուրբաթ օրը բարկացրել էինք մեր ուսուցչուհուն. դասամիջոցին բոլորս կռվել էինք ու դասարանը լավ կեղտոտել: Այսօր որոշեցինք անակնկալ անել նրան: Եվ մտածեցինք… թաքնվել մեր անձրևանոցների ետևում, և հենց նա ներս մտնի, դուրս թռչենք անձրևանոցների ետևից, պտտենք անձրևանոցները և շնորհավորենք նրա Ծաղկազարդը: Շատ էինք ուզում ուրախացնել մեր ուսուցչուհուն: Այդպես էլ արեցինք: Հենց նա ներս մտավ, զարմացավ ու քարացավ տեղում: Իսկ Գոռը իրենց գյուղից մի սիրուն ծաղկեփունջ էր բերել և այն նվիրեց ուսուցչուհուն: Տիկին Հարությունյանը ժպտաց և ուրախությունից թռավ յոթերորդ երկինք: Մենք այնպես գոռացինք, որ նա ընկավ ուղիղ իր աթոռին: Սկսեցինք, ավելի շուտ շարունակեցինք մեր ձվիկոտ աշխատանքը: