• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

Կրթական փոխանակումների 2015թ. ծրագրով, հունիսյան ստուգատեսային ճամբարին մասնակցելու նպատակով Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի սովորողների և ուսուցիչների 14 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) 2015թ. հունիսի 18-19-ին լինելու է կրթահամալիրում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. խմբի ընդունելության պատասխանատու ճանաչել Անահիտ Մելքոնյանին.
  2. ընդունել ի գիտություն Անահիտ Մելքոնյանի կազմած ընդունելության ծրագիրը.
  3. խմբի գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան.
  4. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել Դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ Գեղարվեստի դպրոցի խոհանոցում.
  5. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

  Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

Հավելված 1

Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի
մասնակիցների ցուցակ

  1. Հախվերդյան Էլեն
  2. Բաղդասարյան Մարիամ
  3. Բաղդասարյան Արփինե
  4. Առուստամյան Շուշան
  5. Արզումանյան Արա
  6. Ղուկասյան Նաիրի
  7. Հայրապետյան Գուրգեն
  8. Հարությունյան Տիգրան
  9. Մալենցյան Խաչիկ
  10. Գալստյան Ալիկ
  11. Ալեքսանյան Ալեն
  12. Իսունց Կոլյա

Ղեկավարներ՝ Հարությունյան Սոնա, Գրիգորյան Շահանե

       
Հավելված 1

Ծրագիր

   18.06.2015թ.

19:00 դիմավորում սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, տեղավորում Դպրոց-պարտեզի կացարանում
19:30 - 20:00           ընթրիք Դպրոց-պարտեզում
20:00 - 22:00     զբոսանք երեկոյան Երևանում

    19.06.2015թ.

8:00 - 8:30  նախաճաշ Դպրոց-պարտեզում
9:00 - 9:30  ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
9:30 - 12:00 «Արտ-միջավայր» նախագիծ Քոլեջ- արհեստների ավագ դպրոցում
12:30 - 13:00  Ճաշ Գեղարվեստի դպրոցում
13:00 - 14:00  շրջայց Մայր դպրոցում
14:00 - 15:00  ստուգատեսային ամփոփիչ համերգ  համերգասրահում
15:15 - 16:00  մեդիաուրբաթ
16:00   ճանապարհում