• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելություն կազմակերպելու մասին

Հունիսյան ստուգատեսային ճամբարին, ամենամյա թատերական ստուգատեսին մասնակցող Թբիլիսիի թիվ 132 դպրոցի սովորողների խմբին (ցուցակը կցվում է) ս.թ. հունիսի 15-18-ին կրթահամալիրում պատշաճ ընդունելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Ռինա Շագինյանին և վրացախոսների ակումբին.
  2. գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Հիմնական դպրոցի կացարանում, պատասխանատու` Հռիփսիմե Առաքելյան.
  3. սնունդը` նախաճաշ և ընթրիք կազմակերպել յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով Հիմնական դպրոցի խոհանոցում, ճաշը` 500-ական դրամի չափով, ըստ ծրագրի.
  4. ընդունել ի կատարում պատասխանատուի կազմած ընդունելության ծրագիրը:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան