• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ճամբարների կազմակերպման մասին

2015թ. հունիսի 15-ից կրթահամալիրի Նոր դպրոցը, Դպրոց-պարտեզը, Գեղարվեստի կրտսեր դպրոցը, Հիմնական դպրոցը, Կենտրոնը, Մայր դպրոցը գործում են որպես ամառային ուսումնական ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.

  1. հաստատել ճամբարային աշխատանքի ուղղությունները, ռեժիմին ներկայացվող պահանջները.
  2. Ճամբարների պետեր նշանակել Նոր դպրոցում՝ Գայանե Սարգսյանին, Դպրոց-պարտեզում՝ Արմինե Գյոնջյանին, Գեղարվեստի դպրոցում՝ Կարինե Բաբուջյանին, Հիմնական դպրոցում՝ Մերի Խաչատրյանին, Միջին դպրոցում՝ Լուսինե Բուշին: ճամբարները դիտել որպես սահմանված կրգով կազմակերպվող լրացուցիչ կրթական ծառայություն` ճամբարի պետերին վերապահելով լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելու իրավունք, որպես պայմանագրի կողմ.
  3. ճամբարականների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպել սահմանված կարգով, ծնողների միջոցներով.
  4. ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 15-ը հրապարակել  ճամբարի ռեժիմն ու ծրագիրը, սահմանված կարգով վարել ճամբարական սովորողների հաշվառումը.
  5. ընդունել ի գիտություն դպրոցների ղեկավարների հաստատած՝ ճամբարի պետերի աշխատակարգը, անհատական պլանը:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

ճամբարային աշխատանքի ուղղություններ

Ընդհանուր պապապմունք-տողան, մարմնամարզություն, երաժշտություն, պար, լող, թվային միջոցների ուսուցում, կերպարվեստ, շախմատ, ուրախ օտար լեզու, ուսումնական նախագծեր, հայրենագիտական ճամփորդություն։

Ճամբարային ռեժիմին ներկայացվող պահանջներ

  • Ճամբարային օրվա սկիզբը՝ ժամը 10:00, ավարտը՝ 16:00:
  • Բաց լողավազաններում լողը կազմակերպել ժամը 11:00–12:00: Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ, ջրային գլխարկ ունենալը: Լողավազան մտնելուց առաջ պարտադիր է ցնցուղ ընդունելը:
  • Սննդի կազմակերպում՝ նախաճաշ, ճաշ: Ճաշացուցակը կազմվում է սահմանված կարգով՝ ընդգրկելով միրգ, ամառային աղցան, բնական հյութ:
  • Ճամբարային գործունեության մյուս ձևերը կազմակերպել կրթահամալիր ուսումնական կենտրոններում ու լաբորատորիաներում: