• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լոռվա Այգեհատ գյուղում հայրենագիտական ճամբարի կազմակերպման մասին

2015թ. հունիսի 10-12-ին Լոռու մարզի Այգեհատ գյուղում կրթահամալիրի միջին դպրոցի 5-7-րդ դասարանցիների համար ուսումնահայրենագիտական ճամբարի կազմակերպման նպատակով.

  1. հաստատում եմ մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. նախագծի ղեկավար եմ նշանակում Արևիկ Ներսիսյանին, օգնական՝ Վարդուհի Հայրյանին.
  3. հաստատում եմ նախագծի ծրագիրը (հավելված 2).
  4. նախագծի մասնակիցների մեկնումը 2015թ. հունիսի 10-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Երևան- Դսեղ-Սանահին-Այգեհատ երթուղով, վերադարձը՝ հունիսի 12-ին, ժամը՝ մինչև 19.30.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 91 MM 991 պետհամարանիշի մեքենայով, վարորդ` Սենիքերիմ Բաղդասարյան (հեռ. 093 36 34 08).
  6. ճանապարհածախսը և սնունդը կազմակերպել ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Արևիկ Ներսիսյանի տանը.
  7. ճամփորդության մասնակից սովորողներին որպես մրցանակ տրամադրել 55.000 (հիսունհինգ հազար) դրամ կրթահամալիրի 2015թ. դրամական ծախսերի  սոցիալական ֆոնդից.
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon uschamportutiun71.doc_1.pdf67.93 KB