• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

1-6-րդ դասարաններ

Հաստատված է կրթահամալիրի խորհրդի ապրիլի 21-ի նիստում

2011-2012 ուստարի

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

Ուսումնական դասընթացներ

Շաբաթական ժամաքանակը

I

II

III

IV

V

VI

Մայրենի

5

6

6

6

5

5

Ռուսերեն

2

2

3

3

4

4

Անգլերեն

2

2

3

3

4

4

Մաթեմատիկա

4

4

4

4

4

4

Շախմատ և տրամաբանական այլ խաղեր

1

-

-

-

-

-

Երաժշտություն

2

2

2

2

2

2

Կերպարվեստ, տեխնոլոգիա

2

2

2

2

2

2

Մեդիատեխնոլոգիաներ

1

1

1

1

1

1

Ես և շրջակա աշխարհը

2

2

2

2

-

-

Բնագիտություն

-

-

-

-

2

2

Հայրենագիտություն

-

-

-

-

1

1

Դիցաբանություն

-

-

-

-

1

-

Պատմություն

-

-

-

-

-

2

Մարմնակրթություն

3

3

3

3

3

3

Սովորողի ընտրած գործունեություն

-

2

2

2

3

3

Ընդամենը

24

26

28

28

32

3

Լրացուցիչ կրթություն (նախասիրության զարգացում)

3

3

3

3

3

3

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1.      Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:

2.      Առաջին դասարան ընդունվում են 6 տարեկանները, ում 6 տարին լրանում է մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը, 2-6-րդ դասարաններ` համապատասխան դասարանների սովորողները  (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով), ում ծնողներն ընտրում են ծրագիրը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին: Սահմանված կարգով գործող նախապատրաստական դասարանում ընդգրկվում են 2006թ. ծնված երեխաները:

3.      Դասարանում ուսուցումը կազմակերպվում է էլեկտրոնային գրատախտակով կամ էլեկտրոնային գրիչներով: Ծնողի ընտրությամբ սովորողները կարող ենընդգրկվել Ծրագրի «Նոթբուքն ինձ դասընկեր»  դասարանում:

4.      Դասարանում սովորողների խտությունը 20-22 է: Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացները կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով:

5.      Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերում փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

6.      Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում: 

7.      Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանովորոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական Դիջիտեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:

8.      Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:

9.      Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների և դասավանդողների ուսումնական-հասարակական նախագիծն է:

10.   Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից անարգել և անընդհատ օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով:

11.   Սովորողը և դասավանդողը կրթահամալիրի գրադրարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին և ուսուցչին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:

12.   Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:

13.   Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:

14.   Դասաժամերի բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:

15.   Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են:

16.   Սովորողները սահմանված կարգով մասնակցում են շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:

17.   Սովորողները սահմանված կարգով մասնակցում են պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքըուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:

18.   Տևական շրջան Հայաստանից բացակայած կամ տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողների համար սահմանված կարգով կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:

19.   1-4-րդ դասարաններում ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավար-դասվարը մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:

20.   1-4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներառում է «Հայրենագիտություն», «Բնագիտություն», «Տիեզերք», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն», «Առողջություն» դասընթացները: 

21.   Օտար լեզուները, մեդիամիջոցներն ու ինտերնետը ուսուցվում և գործածվում են   առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների և համակարգչային (թվային այլ միջոցների) ամենօրյա պարապմունքներ: Սովորողն առաջին դասարանից օգտվում է էլեկտրոնային փոստից:

22.    «Մեդիատեխնոլոգիաներ» դասընթացը կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով. սովորողը ծանոթանում է համակարգչային կիրառական ծրագրերի, թվային տեխնիկական միջոցների յուրացմանը:

23.   1-6-րդ դասարանում բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բացօթյա` բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով:

24.   5-6-րդ դասարանում բնագիտությունը ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից:

25.   5-րդ դասարանում «Դիցաբանություն» առարկան ընդգրկում է հին հայկական առասպելներն և ազգային էպոսը:

26.    «Տեխնոլոգիա» առարկան 5-6-րդ դասարաններում կազմված է «Խոհանոցային գործ», «Տնտեսվարություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն» դասընթացներից:

27.   Երաժշտությունը ներառում է երգի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, երաժշտական գրագիտություն:

28.   1-4-րդ դասարանում գեղարվեստական մարմնամարզությունը, ազգային խաղերը  մարմնակրթության բաղկացուցիչն են:

29.   5-6-րդ դասարանցիներից յուրաքանչյուրը սահմանված կարգով դառնում է կրթահամալիրի մարզական ակումբներից մեկի անդամ և մասնակցում համապատասխան մարզաձևի թիմային պարապմունքներին:

30.   Թատրոնը սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպելու արդյունավետ ձևերից է:

31.   Սովորողը իր ընտրությամբ 2-4-րդ դասարանում շաբաթական 2 ժամ մասնակցում է երաժշտություն-պար, տեխնոլոգիա, մարմնամարզություն, «Մաթեմատիկական կենգուրու», «Շախմատ և տրամաբանական այլ խաղեր» դասընթացներից մեկին, 5-6-րդ դասարանում շաբաթական 3 ժամ սահմանված կարգով իրականացնում է լրագրող-թարգմանչի, մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, երաժիշտի, բուսաբան-կենսաբանի, դիզայների, արհեստավորի գործունեություն:

32.   Լրացուցիչ կրթության դասընթացների` օտար լեզվի (անգլերեն, վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն), մաթեմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, էկոլոգիայի, կինո-ֆոտոգործի, համակարգչային գրաֆիկայի, համակարգչային կիրառական ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, քանդակի, խեցեգործության, կարուձևի, կարպետ-գոբելենի, փայտամշակում-մետաղամշակման, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորման, խոհարարության, շախմատի, մարզաձևի (լող,ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա), պարի և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:

33.   Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային, դասավանդողների և 5-6-րդ դասարանում սովորողների ամսական և կիսամյակային սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:

34.   1-4-րդ դասարանցիների աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողը ներկայացնում է անհատապես և խմբով կատարած աշխատանքների (առաջադիմության) թղթապանակը: Կիսամյակի վերջում յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը:

35.   Հինգերորդ դասարանից սկսած` կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները: Կարող են գործել են դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:

36.   Ուսումնառությանարդյունքում սովորողի ստեղծած մեդիանյութերը սահմանված կարգով տեղադրվում են կրթահամալիրի կայքում, ընդգրկվում ժողովածուներում, հրատարակվում առանձին, պահվում գրադարանում:

37.   Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:

38.   Չորրորդ, վեցերորդ դասարանների վերջում քննական կենտրոնը սահմանված կարգով անցկացնում է ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ: