• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորում ենք

Շնորհավորում ենք կրթահամալիրի խորհրդի նախագահ, սեբաստացի հայրիկ Արամազդ Ղալամքարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Արամազդին ու բոլորիս՝ Արամազդ Ղալամքարյանից.

«կոնկրետ իմ թասիբն ինձ թույլ չի տա գնալ ու «պատրաստի» պետություն, «պատրաստի» հասարակություն վայելել: Չեմ ասում, թե ես սահման չունեմ, չեմ ասում, թե ես հերոս եմ: Ոչ, ամենեւին: Որպես մեկը, ով հավատում է Աստծուն ու նրա ստեղծած մարդկությանը, ինձ համար խորթ են պետությունների ու ազգերի միջեւ սահմանները: Իրականում բոլորս եղբայրներ ու քույրեր ենք: Ու էս իմաստով էական չէ, թե որ երկրում ես ապրում, ինչ հողի վրա են աճում քո շրջապատի ծառն ու ծաղիկը: Էական է գտնել սեփական ուղին ու հետեւել դրան, հավատալ սեփական անելիքին: Իսկ մեր անելիքը այստեղ է, այս հողի վրա: Առնվազն: Սկզբի համար: Ուրեմն՝ գլուխներս բարձր, մեր միտքը՝ բաց ու սուր, մեր լեզուն՝ ճարտար, մեր հոգին՝ ներող, մեր սիրտը՝ կարեկից, մեր կամքը՝ անկոտրում, մեր իմաստությունը՝ բազմապատկվող, մեր դիրքը՝ արժանապատիվ: Էսօր կանք, վաղը՝ չկանք: Եթե հարգում ենք ինքներս մեզ, ուրեմն մեր անելիքից չենք հրաժարվելու: Ավելի արժանապատիվ զբաղմունք աշխարհիս երեսին պարզապես գոյություն չունի»: