• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում Գեղարվեստի պետական ակադեմիայի ներկայացուցիչների հետ

«Մասնագիտական կողմնորոշում» առարկայի շրջանակներում այսօր ևս մեկ հանդիպում կազմակերպվեց ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում: Այս անգամ ընթերցասրահը հյուրընկալել էր Գեղարվեստի ակադեմիայի ներկայացուցիչների, որոնք բավականին հետաքրքիր և ամփոփ ներկայացրեցին ակադեմիան, կապը արտասահմանյան ԲՈՒՀ-երի հետ: Հանդիպումից հետո փոքրիկ շրջայց կազմակերպվեց Գայանե Առաքելյանի և Սոֆյա Այվազյանի նախաձեռնությամբ: Շրջեցինք գեղարվեստի ավագ դպրոցով, արհեստանոցներով, դիտեցինք Արթուր Շահվերդյանի և Էլիզա Բաղդիյանի անհատական ցուցահանդեսները: Հյուրերը շատ տպավորված էին և զարմացած էին նման աշխատանքներով, քանի որ առաջին անգամ էին կրթահամալիրում և ծանոթ չէին մեր միջավայրին: Հանդիպման ավարտը նման էր համագործակցության նոր փուլի սկզբնակետի, քանի որ մտքում արդեն գծվում էին նորանոր պլաններ և նախագծեր: Նրան, անպայման, կվերադառնան ու արդեն մեծ ուսանողական խմբերով: