• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զատկաբառթխուկ

Զատիկաբանանն ու Զատիկը
Զատիկը ման էր գալիս ու հանդիպեց Բանանազատկին: 
Նա զատիկին հրավիրեց ճաշի`բանան ուտելու: Էրիկ 

Զատիկախորոված
Մի խորոված տղա է լինում: Այդ տղան շատ տխուր լինում: Գնում է, գնում մի պապիկ է տանում: Տանում ու նստացնում է մի քարի, որի վրա զատիկ կար: Ավետիս 
Զատիկն ու Ակլատիզը
Մի օր էս զատիկը որոշում է ակլատիզ պատրաստի: Պատրաստեց, մեկ էլ ակլատիզը սկսեց ծիծաղել, զատիկը զարմացավ ու քարացավ: Լևոն 

Այգամզատիկը
Լինում է, չի լինում մի Այգամզատիկ: Մի անգամ նա ձվին հյուր է գնում:
Ձուն նրան ձվաբլիթ է հյուրասիրում ու հանկարծ դրանցից մեկից ճուտիկ է դուրս գալիս: Նվեր 
Զատկանձրև
Մի անգամ անձրևի փոխարեն երկնքից զատիկներ թափվեցին, դրա համար էլ անձրևը դարձավ զատկանձրև: Նարեկ 

Զատկածաղիկ
Կար-չկար մի զատկածաղիկ կար: Էս զատկածաղիկը գնում է ձու ներկելու և տեսնում է, որ մի ձու խոսել գիտի: Հարցնում է, թե իր անունն ի՞նչ է:
-Իռոկ,- ասում է ձուն,-իսկ քո անունն ի՞նչ է:
-Իմ անունը Նանե է,-ասում է զատկածաղիկը:
-Նանե', արի ընկերանանք,-ասում է Իռոկն ու նրանք շատ լավ ընկերներ են դառնում: Նանե  
Լավաշազատիկ
Լավաշազատիկը հանդիպում է ակլատիզին: Ակլատիզն էլ փնթփնթում էր, որովհետև ուշացել էր աշխատանքից: Անի 

Զատիկ-տատիկ
Լինում է, չի լինում մի Զատիկ-տատիկ է լինում: Էս Զատիկ-տատիկը մի օր որոշում է գնալ Զատիկասրճարան: Այնտեղ հանդիպում է Զատիկաերկնքին, միասին թեյ են խմում ու բամբասում: Աննա 
Զատիկն ու նավակատիկը
Զատիկ- զատիկ նավակատիկ,
Պուտիկներ ունես սևիկ-սևիկ,
Մի հատիկ կարմիր, 
Սիրուն, սևուկ պուտիկ: Մանե 

Զատիկաթիթեռ
Լինում է, չի լինում մի Զատիկաթիթեռ է լինում: Մի անգամ էս Զատիկաթիթեռը հանդիպեց սև պուտիկին: Նա այնքան փոքր էր ու քայլել չգիտեր: Զատիկաթիթեռը նրան նստացրեց մեջքին ու սկսեց թռչել: Պուտիկն էլ վախից կպավ նրա մեջքին ու Զատիկաթիթեռը դարձավ Զատիկաթիթեռապուտիկ: Ղ.Աննա 

Զատիկաձու
Մի օր էս Զատիկաձուն գնում է գդալի տուն: Գդալը նրան հյուրասիրում է, էս Զատիկաձուն իրեն վատ է զգում: Գդալը շտապ զանգում է հիվանդանոց ու շտապօգնության մեքենան գալիս է նրան տանում, լավացնում: Սերգեյ