• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաց լեզվի օրը հանդիսացավ գրադարանը համալրելու առիթ

Ապրիլի 14-ին Հայ վրացական հանրակրթական կամուրջներն ամրապնդելու նպատակով կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում Վրաստանի Սայաթ-Նովայի թիվ 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեի և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ հրավիրվել էր ասուլիս:

Ասուլիսին մասնակցում էին Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, Վրաստանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, Երևանի պետական համալսարանի վրացագիտության ամբիոնի վարիչ Հրաչյա Բայրամյանը, կրթահամալիրի լրագրողներ, ուսուցիչներ: Ասուլիսի կայացման համար նախապես գրադարանի աշխատակազմը պատրաստվել էր, որպեսզի ամեն ինչ պատշաճ կերպով անցկացվեր: Շարունակություն