• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էստե Լաուդեր. հաջողության գաղտնիքը

Էստե Լաուդերը նոր էր որոշել մտնել բիզնեսի աշխարհ, սակայն սեփական  արտադրանքը համաշխարհային շուկա հանելու համար սկզբնական շրջանում չկային հարմար և էժան միջոցներ: Սակայն Էստեն հեշտ հանձնվող կանանցից չէր: Եթե նա որոշել և ցանկանում էր ինչ-որ բան, ապա ամեն ինչ անում էր` իր նպատակին հասնելու համար: Ոչ ոք և ոչինչ նրան չէր կարող խանգարել: Լաուդերին որարտադրանքը` YouthDew  օծանելիքը, պետք է գրավեր Եվրոպան, բայց փարիզյան Galleries Lafayette-ը հրաժարվեց գնել այն: Այդ ժամանակ Էստե Լաուդերը դիմեց խորամանկ քայլի: Նա  Galleries Lafayette-ի սրահում վայր գցեց և կոտրեց  օծանելիքի մի սրվակ: Օծանելիքի բույրը գրավեց գնորդներին, և նրանք սկսեցին հետաքրքրվել, թե որտեղից կարող են ձեռք բերել այն: Galleries Lafayette-ը գնեց Էստե Լաուդերի օծանելքիների առաջին խմբաքանակը: Խնդիրը  լուծվեց շատ արագ, իսկ գործարքը երկու կողմի համար էլ շահավետ էր: