• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բանավեճ 2: Մենք հյուրեր ունենք...

Տեղեկացնում ենք, որ վաղը` ապրիլի 1-ին, ժամը 10:30, Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի կունենա «Ազգային արժույթի պահպանման նպատակահարմարությունը ԵՏՄ շրջանակներում» թեմայով բանավեճը: Ցանկացողները կարող են մասնակցել և իրենց դիտարկումներով և հարցերով ներառվել բանավեճին:
 
Թեմայի շուրջ կբանավիճեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ»-ի սովորողները:
Դիրքերը կպաշտպանեն.
Միասնական արժույթ. Մերի Թելունց, Իխտիարյան Հովհաննես,  Ռափյան Վլադիմիր, Դալլաքյան Հովհաննես (Ավագ դպրոց) , Կարինե Հովհաննիսյան (Եղվարդի ավագ դպրոց):
Ազգային արժույթ. Գասպարյան Դավիթ, Մարկոսյան Հրաչյա, Հարությունյան Գոռ, Մխոյան Անի և Մարտիրոսյան Վարդիթեր (ԵՊՏՔ): 
 
Ժյուրիի կազմը կներկայացնի Կենտրոնական բանկը: