• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թումանյանական արահետներով

Վաղ առավոտյան ճանապարհվեցինք Դսեղ՝ իրականացնելու ‹‹Թումանյանական օր››  նախագիծը: Չնայած արձակուրդ էր, և Դսեղի դպրոցում դասեր չկային, դպրոցի տնօրինությունը և տասնմեկերորդ դասարանցիները մեզ սպասում էին: Հետաքրքիր հանդիպում եղավ դպրոցում, որտեղ ներկայացրինք մեր կրթահամալիրը, իրականացվող ծրագրերը, հավաքներն ու ստուգատեսները: Հետո տուն-թանգարանում կարդացինք Թումանյան, լսեցինք Թումանյան, երգեցինք Թումանյան: Մեծ խմբով իջանք ձոր՝  Բարձրաքաշ Ս.Գրիգոր եկեղեցի: Տեսանք Գիքորի աղբյուրը, Սիրուն խաչը, փոքրիկ մատուռը: Մաքրեցինք եկեղեցու շրջակա տարածքը, հիացանք խոնարհված եկեղեցու ավերակներով: Այժմ հյուրատանն ենք. օրվա աշխատանքների վերլուծություն, վաղվա անելիքների քննարկում:

Կապը լավը չէ, մնացածի մասին կգրենք հետո:

Հայրենագետ արշավականներ