• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ստուգատեսի այսօրը

Մարտի 17-ին «Տիգրան Հայրապետյան օրեր» հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի երկրորդ հագեցած օրն էր:
Համաձայն ծրագրի՝ հանրային քաղաքականության մասնագետ Օլյա Ազատյանը «Հայ-թուրքական քաղաքացիական երկխոսության գործընթացը 2013թ. առ այսօր» թեմայով թեժ զրույց-քննարկում ծավալեց միջին դպրոցի 7-9-րդ դասարանի սովորողների հետ: Վարպետության դասը վարողը գնահատեց սովորողների հետաքրքրվածությունը, տեղեկացվածությունն ու շահագրգռվածությունը:

Կրթահամալիրի Մայր դպրոց, Ա. Բաբաջանյան 25

11:00-12:00.   «Հասարակագիտություն. ուսուցում և գործունեություն». շնորհանդես
«Տիգրան Հայրապետյան» գրադարանում

12:20-12:35.    հասարակագիտական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13.00.                այցելություն Տիգրան Հայրապետյանի շիրիմին

Կրթահամալիրի Մեդիակենտրոն, Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց

14:00.            հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի ամփոփում.

«Տիգրան Հայրապետյան» մրցանակների հանձնում

15:00.           Երաժիշտ Վահան Արծրունու հետ. համերգ մեդիակենտրոնում.

Ստուգատեսի, «Տիգրան Հայրապետյան օրերի» մասին հրապարակումներ կան Mamul.am, 1in.amՀայկական ժամանակ, Lragir.am լրատվական կայքերում
 

Ծանոթացեք, մասնակցեք, տարածեք​։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ 010 74 72 46, 077 43 55 41