• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այցելություն Բյուրականի աստղադիտարան

Թելունց Մերի
7-2 դասարան.
Միջին դպրոց

Այսօր նշում ենք առաջին անգամ մարդ արարածի՝ տիեզերք թռչելու 50 ամյակը: Հոկտեմբերի11-ին Երևանի մի քանի դպրոցներից, այդ թվում` «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրից, մեծ թվով սովորողներ մեկնեցինք Բյուրական` Յուրի Գագարինի` առաջին անգամ տիեզերք բարձրանալու 50 ամյակը նշելու համար: Սկզբում բարձրացանք աստղադիտարանի դահլիճը, որտեղ Յուրի Գագարինի թռիչքի մասին տեսաֆիլմ դիտեցինք։ Հետո աստղադիտարանի ճաշարանում բոլորս ճաշեցինք և հանգստանալուց հետո ճանապարհ ընկանք դեպի չորս աստղադիտակները: Տարօրինակ չափեր ունեցող, մեզ համար շատ անսովոր սարքեր կային աստղադիտարանում։
Բոլոր աստղադիտարանները հերթով շրջելուց հետո գնացինք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան: Այնքան հետաքրիր իրեր կային այդ մեծանուն գիտնականի տանը, տարբեր տեսակի հուշանվերներ և նկարներ։
Երբ կրկին վերադարձանք աստղադիտարանի դահլիճ, այնտեղ մեզ գեղեցիկ անակնկալ էր սպասում: Աստղադիտարանի տնօրենը անձամբ մեզ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավաստագիր, ինչպես նաև Վիկտոր Համբարձումյանի գիտական աշխատատությունների մասին հայերեն և անգլերեն պատմող ուղեցույց հանձնեց։ Դա օրվա ամենագեղեցիկ պահն էր: