• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամբողջ աշխարհը ապրիլի 12-ը նշում է տիեզերագնացության միջազգային օրը:

Ամբողջ աշխարհը ապրիլի 12-ը նշում է տիեզերագնացության միջազգային օրը:

 Հայտնի է բոլորին, որ առաջին տիեզերագացը եղել է Յուրի Գագարինը, նա էլ առաջինը` 1961-ի ապրիլի 12-ին դուրս եկավ երկրի ձգողականությունից տիեզերքից`ուսումնասիրելու   Երկիր մոլորակը: Պտտվելով Երկրի շուրջ (որը տևեց 88-րոպե) նա վերադարձավ` իր հետ բերելով տիեզերքի որոշ գաղտնիքներ:

Դրանից  հետո  շատերը գնացին տիեզերք` և’ խորհրդային, և’ ամերիկացի տիեզերագնացները:   Առաջին  տիեզերական մարմինը,  որը նվաճել  է  մարդը, Լուսինն է:

60-ական  թվականներին Լուսնի  մասին  աստղագետների  գիտելիքները  շեշտակի  հարստացան, երբ  Լուսնի  շուրջը   թռիչքներ  կատարեցին  մի  շարք  տիեզերագնացներ և  Լուսնի  վրա  փափուկ    վայրէջքներ  կատարեցին  գիտնական  տիեզերագնացնները: 

Առաջինը  պատմության  մեջ<<Լունա-9>>տիեզերակայանն էր, որ փափուկ վայրէջք կատարեց Լուսնի վրա: Նրա  քիմիական  մարտկոցը 3օր  սնում  էր Լուսնի  վրա  իջեցված  սարքավորումները, ինչի  շնորհիվ  Երկիր  հաղորդվեցին  Մրրիկների օվկիանոսի  ռելիեֆի  հետաքրքիր  լուսանկարներ:

Միայն1963-1970թթ.   դեպի  Լուսին  ուղարկվել  են  19 <<Լունա>> և <<Զոնդ>> տիպի  տիեզերակայաններ: Լուսնի  վրա   տիեզերական  կայաններից  բացի   իջել   են  նաև   մի  քանի  ամերիկյան    արշավախմբեր:  1969 թվականին ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը առաջինը ոտք դրեց Լուսնի վրա: Հետագայում Լուսնի վրա եղել են ևս 12 աստղագնացներ: Նրանք    քայլել  են Լուսնի  մակեևույթի  վրա և  իրենց  հետ  բերել  են  Լուսնի բնահողի  նմուշներ: 

Սոնա Մայիլյան, Նոր դպրոց, 5-րդ դաս.