• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտասովոր կիրակի...

Կիրակի էր: Սովորաբար գրադարանը ժամը 15:00 փակվում է, սակայն երեկ այդ ժամին արտառոց աշխուժություն էր: Մեր գրադարանում էին հավաքվել Youth LAB մրցույթում հաղթած հայ երեխաները` 11-րդ դասարանցի 24 աշակերտներ: Նրանք տարբեր մարզերից ու դպրոցներից էին: Մինչ բոլորը հավաքվեցին, մի քանիսին բավականաչափ պատմեցինք մեր դպրոցի, գրադարանի, գրքերի և մեր հնարավորությունների մասին: Նրանք զարմացած էին:

Երբ բոլորը հավաքվեցին և շրջան կազմեցին, սկսեցին հերթով պատմել իրենց մասին: Ծանոթանալուց հետո նստեցին, մի քանի հարցերի շուրջ խոսեցին: Այդ ընթացքում մենք մի փոքր պատմեցինք մեր գրադարանի և մեր կրթահամալիրի կայքի էջերի մասին: Դրանից հետո որոշեցին մի փոքր խաղալ ու վազեցին սպրոտդահլիճ: Իրենց էներգիան սպառելուց հետո նորից հավաքվեցին գրադարանում, նստեցին մի սեղանի շուրջ և սկսեցին քննարկել իրենց ապագա անելիքները: Վերջում բոլորը խոսում էին իրենց տպավորությունների մասին: Մեր դպրոցն ու հատկապես գրադարանը շատ էին հավանել: Մի տղա նույնիսկ դարձավ մեր գրադարանի անդամ և գիրք վերցրեց: Մի քանիսը ցանկություն հայտնեցին սովորել մեր դպրոցում: Նրանց հիացրել էր մեր դպրոցի ազատությունը, թափանցիկությունը, զարմանում էին, որ մեր գրադարանն այսքան ազատ է և որ մենք կարողանում ենք ինքնուրույն օգտվել:

Սողոմոնյան Շուշան

Ավագ-դպրոց վարժարան