• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լրացուցիչ կրթություն 2013-2014

Լրացուցիչ կրթությունը որոշված է կրթահամալիրի, դպրոցի կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածով։ Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում կրթահամալիրի դպրոցում, ուսումնական կենտրոնում, ակումբում, խմբային և անհատական ուսումնական պարապմունքներով։ 

Լրացուցիչ կրթության խմբի սովորողների թիվը 10-20 է: Լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպվում են օրվա երկրորդ կեսին, առանձին դեպքերում, սովորողի անահատական պլանով՝նաև շաբաթ օրերին:  

Լրացուցիչ կրթության պահպանման ծախսերը կատարվում են կրթահամալիրի ծրախսային ծրագրերի ոչ բյուջետային միջոցների համապատասխան ուղղությունից, որը ձևավորվում է լրացուցիչ պայմանագրով արվող վճարներից։ Ամսական վճարի վերջին օրը ամսվա1-ն է: 

Լրացուցիչ կրթության դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, նախօրոք հրապարակված ծրագրով ու աշխատակարգով: Նա սովորողի, խմբի(երի) հետ կազմում է աշխատակարգ: Վարում է ուսումնական բլոգը, որտեղ ներկայացնում է խմբի հետ իրականացվող ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը լուսաբանում նաև դպրոցի ենթակայքում։  Դասավանդողը սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային հաշվետվություն։ 

Կրթահամալիրի լրացուցիչ կրթության ծրագրերին կարող են մասնակցել նաև համայնքի, քաղաքի, քաղաքամերձ բնակավայրերի սովորողներ՝սահմանված կարգով, կնքելով պայամանագիր: