• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անհայտ անձինք առևանգել են Արտակ Խաչատրյանին

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էր Zham.am-ը, դիմակավորված անձինք առևանգել են «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին: Այնուհետև Ֆեյսբուքի օգտատեր Արման Թաթոյանը տեղեկություններ տարածեց, որ անհայտ անձինք Արտակ Խաչատրյանին բռնի ուժով նստեցրել են մեքենան, ձեռքից վերցրել հեռախոսը և գնացել:
Հենց այդ ընթացքում է Արտակ Խաչատրյանը հասցրել զանգել ՀԲԿ խմբակցության պատագամավոր Վահան Բաբայանին` իր առևանգման մասին հայտնելու համար:
«Ոստիկանությունը կատարվածի հետ առնչություն չունի, Արտակ Խաչատրյանը ձերբակալված չէ: Առևանգման մասին ահազանգ է ստացվել: Հանգամանքները պարզվում են»,-այս մասին Zham.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:
Անհայտ անձինք նրան առևանգել են Տոլստոյի անվան փողոցից: 

Աղբյուրը՝ Zham.am