• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սպասում ենք

Նոր դպրոց

Զավեն Համբարձումյան, 6-2 դասարան

Մի արկածային օր էր: Շաբաթ օրը` ժամը 12:00-ին, նշեցինք օլիմպիադայի փակումը: Մարմարյա սրահում հավաքվել էին օլիմպիկները, օլիմպիադայի բոլոր մասնակիցները, այն մարդիկ, ովքեր կազմել էին առաջադրանքները և ում հետաքրքրում էր մեր համալիրում կատարված աշխատանքները: Ովքեր առաջին անգամ էին մեր համալիրում, հիացած էին ու զարմացած: Ինչպես ասաց Սինոփսիսի տնօրենը, նա շատ էր լսել մեր մասին, բայց չէր պատկերացնում, որ այսքան գեղեցիկ դպրոց, այսքան խելացի սովորողներ կան: Փակումը վարում էին Ուրիշ Բլեյանը և Ոչ Բլեյանը /Այսպես հայտարարեց մեր տիար  Բլեյանը/: Նրանք ներկայացրին 7-11-րդ դասարանի հաղթողներին, իսկ հետո` 5-ից 6-րդցիներին, այսինքն` ՄԵԶ: Նախապես մեզ հաղթողների անուններ էին ասել, բայց սրահում ուրիշ անուններ լսեցինք կամ էլ չլսեցինք: Խոստացան կայքում դնել հաղթողների անունները, բայց դեռ դրված չէ: Սպասում ենք: Սպասում ենք մեր անուններին, մեր մրցանակներին: Երեխաները և մեր դասարանցիները պարեցին Jazz: Զարմանալի է, քանի որ նույնիսկ ես չեմ լսել, որ Jazz պարեն: Սիրուն պար էր: Հետո լույսերը հանկարծ անջատվեցին` 2 անգամ… Բայց ոչ ոք իրեն չկորցրեց, իսկ վարողները ավելի բարձր խոսեցին, որպեսզի բոլորը լսեն: Ասում են, որ, որպես մրցանակ, ճամբարի ուղեգիր ենք ստանալու: Ուռ~ռ~ա~ա~…