• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին

Կրթահամալիրում իրականացվող բնագիտա-տեխնիկականստուգատեսը Ծաղկաձորում ներկայացնելու համար թույլատրել Միջին դպրոցի սովորողների ուսումնական ճամփորդությունը Ծաղկաձոր՝ Արզաքանի դպրոցում ստուգատեսը ներկայացնելու: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների (ծնողների համաձայնությամբ)  ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Գոհար Եղոյանին, օգնական՝ Շամիրամ Պողոսյանին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` հունվարի 29-ին, ժամը 13:00, Մայր դպրոցից,  վերադարձը՝ փետրվարի 1-ին, ժամը 14:00.
  5. սնունդը և գիշերակացը՝ ծնողների միջոցներով Ծաղկաձորի «Կեչի» հյուրանոցային համալիրում.
  6. ընդունել ի գիտություն, որ արտագնա ճամբարում ուսուցիչների կեցության ծախսերը հոգում է կրթահամալիրի արհեստակցական միությունը.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Sprinter 35 542 ST մակնիշի մեքենայով, վարորդ` Սամվել Սերոբյան (հեռ. 094 72 87 27).
  8. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

 

       Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան