• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Դարձուցե՛ք նավակներս…»

Կարինե Համիդյան
11-5 դաս.

Տխրություն, մոռացություն, մոլորություն…
Կույր չես, բայց կույրից առավել աչքերիդ առաջ միայն սևն է նշմարվում: Երբ կորցնում ես երազելու ցանկությունդ կամ, ավելի վատ ` ստիպում են` կորցնես , կյանքն էլ մի վայրկյանում կորցնում է իր գույները։ Սակայն պետք է չմոռանալ, որ յուրաքանչյուր թունելի վերջում մի աննշան լույս է նշմարվում:
Եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ յուրաքանչյուրս ամեն պահ, ամեն վայրկյան երազում ենք ինչ–որ մեկի կամ ինչ-որ բանի մասին: Երազանքը նման է ծով բաց թողնված նավի, որը մինչ ափ հասնելը հանդիպում է բազմաթիվ փոթորիկների և ալեկոծությունների: