• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսի. պատմական ակնարկ

Վրաստանցի հյուրերին ընդառաջ՝
ռուսերենից փոխադրեց Մերի Թելունցը
7-2 դասարան

 Ըստ հնէաբանական տվյալների, տարածքը, ուր հիմա Թբիլիսին է, բնակեցված է եղել մեր թվարկությունից առաջ՝ 4-3-րդ հազարամյակից։ Քաղաքն ստացել է իր անվանումը ծծմբային տաք հանքային ջրերից («թբիլի» վրացերեն նշանակում է «տաք»): ԹբիլիսինգտնվումէՎրաստանիցդեպիԻրան, Սիրիա, Հայաստան և Կովկասյան Աղվանք տանող ճանապարհների խաչմերուկում: Մեր թվարկության 6-րդ դարում Թբիլիսին դարձավ Արևելավրացական թագավորության մայրքաղաքը: 7-րդ դարում քաղաքը գրավել են արաբները, և 8-12-րդ դարերում այստեղ արաբական էմիրը նստավայր ուներ: 1122 թվականից Թբիլիսին դարձավ Դավիթ Շինարար թագավորի հիմնած Վրացական Միացյալ Թագավորության մայրաքաղաքը: 14-րդ դարի 2-րդ կեսից քաղաքը ենթարկվում է Լենկ Թմուրի զորքերի հարձակումներին, իսկ15-րդ դարի վերջից մինչև 17-րդ դարի սկիզբը բազում անգամ ենթարկվում թալանի թուրքական և պարսկական զորքերրի կողմից:
17-րդ դարի 2-րդ կեսից սկսվում է քաղաքի խաղաղ զարգացման նոր ժամանակաշրջանը՝ վերականգնվում են քաղաքի ավերված պարիսպները: Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո` 1801 թվականից, Թբիլիսին դարձավ Վրացական նահանգի կենտրոնը, իսկ Թբիլիսիի ամրոցը՝ ռուսական զորքերի գերագույն հրամանատարության նստավայրը: 1845 թվականից քաղաքը դարձավ Կովկասում ռուսական  փոխարքայի նստավայրը:
19-րդ դարի 2-րդ կեսից սկսվեց Թբիլիսի քաղաքի տնտեսական զարգացումը: Այդ ժամանակ ստեղծվեցին Անդրկովկասյան երկաթուղու գլխավոր արհեստանոցները, կաշեգործության գործարաններ և ծխախոտի ֆաբրիկաներ: Մեծացավ քաղաքի դերը՝ որպես Վրացական մշակույթի կենտրոն: Այդտեղ բնակվում և ստեղծագործում էին հանրաճանաչ գրողներ, նկարիչներ, կոպոզիտորներ և հասարակական գործիչներ: