• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լիլիթը հրաշքների աշխարհում

Դպրոց, տուն, դասեր, նյութեր, հետո նորից առավոտ,  ու կրկին դպրոց, տուն, դասեր, նյութեր...իսկ բնությու՞նը: Ինչքան էլ զբաղված լինես, ո՞նց կարելի է անտարբեր անցնել պատերից, պատուհանից դուրս գտնվող հիասքանչ աշխարհի կողքով:Աշխարհ, որը լի է բազմերանգ գույներով,  յուրահատուկ ձայներով, նոր ծլած խոտերով ու  քաղցրաբույր ծաղիկներով: Ես նստում, ուշադիր նայում եմ պատուհանից դուրս գտնվող գարնանային գեղեցկությանը: Անընդհատ, անվերջ ուզում եմ նայել ու լսել… չեմ կշտանում, մանավանդ, երբ  գիտակցում եմ,  որ գարունը, ի վերջո, անվերջ չի մնալու: Դժվարանում եմ աչքս  կտրել  գարնանային հիանալի տեսարաններից, կարծես հեքիաթում լինեմ` Ալիսը հրաշքների աշխարհում...