• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լեգենդներ ջրաշուշանի մասին

Ջրաշուշանը ջրային սպիտակ շուշանն է, այն բնակվում է  դանդաղ հոսող ջրերում, ունի շատ գաղտնիքներ: Այս գեղեցիկ բույսի հետ  կապված է  հունական մի լեգենդ,  ըստ որի հիասքանչ հավերժահարսը սիրում էր երիտասարդ Հերակլին: Հերոսը անտարբեր էր հավերժահարսի նկատմամբ: Հավերժահարսը չդիմացավ անփոխադարձ սիրուն  և կարոտից մահացավ` դառնալով ջրաշուշան:

 Ջրաշուշան բառը լատիներեն ծագում ունի և նշանակում է «ձյան պես ճերմակ հավերժահարս»: Հին հույները ծաղկին համարում էին գեղեցկության և պերճախոսության խորհրդանիշ: Հույն աղջիկները այդ ծաղիկներով զարդարում էին  գլուխներն և հանդերձանքները:

Ըստ գերմանական ժողովրդական լեգենդի,  ջրաշուշանի տերևներում բնակվում են հավերժահարսեր, նրանք կեսգիշերին շրջան են կազմում և խելահեղ  պարերով  հմայում ու դեպի ջուրն են տանում անցորդներին:

Հյուսիսայի Ամերիկայի հնդիկները ջրաշուշանին նմանեցնում էին քնած գեղեցկուհու և հավատում էին, որ այդ ծաղիկը առաջացել է աստղային կայծերից: Աստղերը դիպչում են  իրար ամեն անգամ, երբ  հնդիկ առաջնորդի մահվան պահին նետ է արձակվում դեպի երկինք:

Աղբյուրը`http://lenagold.ru/fon/flo/kup/tale/kup1.html