• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստների դպրոցում

Մի քանի օր առաջ, ընկեր Շուշանը՝ մեր կենսաբանության ուսուցիչը, մեզ խոստացավ, որ հաջորդ դասին կտանի արհեստների դպրոցի «գազանանոց»: Ընկեր Շուշանը իր խոստումը կատարեց ու մեզ տարավ արհեստների դպրոց: Մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էինք կենդանիներին: Թութակներն իրենց լեզվով՝ սուլելով խոսում էին մեզ հետ:Ճիշտ է, մենք միջին դպրոցում մանրադիտակով նայել էին հողաթափիկ ինֆուզորիաներին, սակայն ուզեցինք, որ այնտեղ մեկ անգամ ևս նայենք, քանի որ արհեստների դպրոցի մանրադիտակը ավելի մոտիկից էր ցույց տալիս նախակենդանիներին: Շատ լավ տպավորություններով վերադարձանք դպրոց և շարունակեցինք մեր ուսումնական օրը: