• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիոնե հնգյակը

Անետե, Քեսիլ, Էմիլ, Միարիե, Յվոնե Դիոնեները քույրեր են: Նրանք ծնվել են 1934թվ.-ի մայիսի 28-ին, Օնտարիոյում: Նրանց ծնողները շատ աղքատ էին: Շուտով քույրերը դարձան հանրահայտ, քանի որ առաջին հնգյակն էին, որ ապրեցին: Հնգյակի բժիշկը՝ դոկտոր Դեֆոն, նույնպես դարձավ հանրահայտ: Օնտարիոյի կառավարությունը և բժիշկ Դեֆոն երեխաներին վերցրին ծնողներից: Բժիշկը աղջիկներին տեղավորեց  «Քուինթլենդ» կոչվող այգում: Ամեն օր 6000 մարդ էր այցելում Քուիթլենդ` տեսնելու ինչպես են խաղում քույրերը: 1930-ից սկսած Դիոնե հնգյակը Կանադա այցելած զբոսաշրջիկների համար դարձավ թիվ մեկ գրավչությունը: Սակայն հնգյակի հայրը ուզում էր նրանց ետ բերել:  Երբ քույրերը 9 տարեկան էին, վերջապես վերադարձան ծնողների մոտ, սակայն կյանքը այնքան էլ հեշտ չէր տանը:

Այսօր, քույրերից երեքն են ողջ մնացել: Նրանք  գիրք են գրել «Մենք հինգն էինք» վերնագրով, ուր պատմում են իրենց կյանքի, Քուիթլենդի և կռվարար հոր մասին:

Աղբյուր՝ esl-library.com