• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

«Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագիր 2015թ.

Պետական աջակցության NԱ-9.6.1/17 պայմանագրի հավելված

Ստեղծողի մոբիլ դպրոց
Ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ

Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով

 

  1. Հեղինակային կրթական ծրագրերի լրամշակման, իրականացման և տարածման բաց համակարգ 2015-2016 ուստարվա ուսումնական օրացույցի մշակում
  • 2015-2016 ուստարվա ուսումնական պլանների մշակում
  • Կրթական նյութական միջավայրի նախագծերի մշակում
  • «Կրթության կազմակերպումը ավագ դպրոցում» գիտափորձի զարգացում
  • Ուսումնական նախագծերի մշակում
  • Ուսումնական մեդիագրադարանի, ֆիլմադարանի, ձայնադարանի զարգացում-լրացում
  • Ուսուցում ուսումնական բլոգներով. բլոգային դասագրքերի մշակում
  • Կրթական ծրագրի իրականացման, մանկավարժական աշխատողի, սովորողի գործունեության ցուցանիշների, գնահատման համակարգ
  • Հանրապետության հանրակրթական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման մոդուլների մշակում, հրապարակում
  • Ուսումնական պարապմունքի և գործունեության կազմակերպման նոր ձևերի մշակում, փորձարկում
  • Ուսումնական ռադիոն, TV-ն՝ հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման նոր գործիքներ
  • Կրթական ծրագրի տնային աշխատանքի կազմակերպման նոր համակարգ
  • Ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության բնագավառ. կարողությունների և հմտությունների ձևավորման և զարգացման հանրակթական համակարգ
  • Էլեկտրոնային մատենավարության զարգացում
     
  1. Մանկավարժական աշխատողների  կարողությունների զարգացում` որպես ուսումնական նախագծերի կազմակերպիչներ, սովորողների ինքնավարության և ինքնուսուցման խորհրդատուներ  Մանկավարժական աշխատողների ամենշաբաթյա բաց սեմինարների ծրագրի մշակում և իրականացում
  • Մանկավարժական աշխատողների դպրոցների ձմեռային, գարնանային, ամառային, աշնանային բաց դպրոցների ծրագրի մշակում և կազմակերպում
  • «Ուսուցումը տարրական դպրոցում անհատական թվային միջոցներով» վերապատրաստում հանրապետության հիմնական դպրոցների մանկավարժական աշխատողների համար
  • «Ինտերնետը ուսուցիչ կամ ուսումնական ինտերնետ», «Ուսուցման կազմակերպումն անհատական թվային միջոցով» վերապատրաստում հանրապետության դպրոցների մանկավարժական աշխատողների համար
     
  1. Անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ. լրացուցիչ կրթություն
  • Անհատի տեխնոլոգիական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ինքնուրույնացմանն ուղղված լրացուցիչ կրթության կազմակերպում հեղինակային կրթական ծրագրերով,  ուսուցման մեջ նոր ուսումնական միջոցների և տեխնոլոգիաների փորձարկմամբ
  • Ուսուցչական, մանկական, պատանեկան երգչախմբեր
  • Ուսուցչական, մանկական, պատանեկան գործիքային համույթներ
  • Սովորողների նախասիրությունների զարգացման բաց ակումբների գործունեության ընդարձակում
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածման ուսումնական նախագծերի կազմակերպում՝ համերգ, ցուցահանդես-ցուցադրություն, պլեներ
  • Մանկական, պատանեկան բլոգային էլեկտրոնային հանդեսների պահպանում, նոր հանդեսների ստեղծում
  • Ուսումնական-հետազոտական աշխատանքում օտար լեզուների գործածման, mskh.am-ի օտարալեզու էջերի ծավալի ավելացում
  • Հեղինակային կրթական ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփման և ծրագրի տարածման բաց ամենամյա բաց ստուգատեսների, ստուգատեսային ճամբարների կազմակերպում
  • 7-րդ հանրակրթական Դիջիթեք 2015. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ
  • 2-րդ հանրակրթական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության ստուգատես
  • 2-րդ հանրակրթական մարմնամարզական ստուգատես
  • 11-րդ «Տիգրան Հայրապետյան 2015» հասարակագիտական-լրագրողական ստուգատես
  • 5-րդ Հանրակրթական էկոտուր 2015
  • 6-րդ կինո-ֆոտոփառատոն
  • 5-րդ երաժշտական փառատոն, «Անտիվիրուս Կոմիտաս»
  • 5-րդ թատերական փառատոն
  • 4-րդ թարգմանչաց ստուգատես
  • 1-5-րդ դասարանի սովորողների և դասվարների մաթեմատիկական օլիմպիադա, շախմատի մրցաշարեր
  • Ռազմա-մարզական խաղեր, ճամբարներ
  • Հանրակրթական ստուգատեսների ճամբարներ
  • Հանրապետական, միջազգային ճամբարների, ստեղծագործական մրցույթների մասնակցություն
  • Ուսումնական նախագծերի շուրջտարյա ստուգատես
  • Միջմշակութային հաղորդակցության զարգացում, վրացերեն, թուրքերեն լեզուներով ուսուցման դպրոցների հետ համագործակցության իրականացում
     
  1. Աջակցություն կրթահամալիրի կրտսեր դպրոցների կազմում գործող նախակրթարաններին
  • Ծրագրի 2-4 տարեկանների խմբերի պահպանություն
  • Նախադպրոցականի զարգացման միջավայրի և գործունեության կազմակերպման լրամշակում՝ որպես սանի ինքնուրույնացման, տեխնոլոգիական, այդ թվում՝ մեդիա, հմտությունների ձևավորման, սոցիալականացման, միջավայրի և գիտելիքների ինքնուրույն յուրացման ծրագիր
  • Ուսումնական նյութերի լրամշակում, նոր նյութերի, ուսումնական ժողովածուների ստեղծում
  • 2010թ. ծնված երեխաների ուսուցման ծրագրի լրամշակում
  • Դաստիարակների համույթ-լաբորատորիա
  • «Պարտեզ» ենթակայք
  • Հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում
     
  1. Աջակցություն հեղինակային կրթական ծրագրերի մշակող, իրականացնող և տարածող կրթահամալիրին
  • Հեղինակային կրթական ծրագրի, նյութական միջավայրի շահագործման և սպասարկման ծառայություն
  • Հեղինակային կրթական ծրագրի գնահատման ծառայության գործունեություն
  • Կրթահամալիրի գրադարանի պահպանություն
  • Մեդիագրադարանի պահպանություն
  • Բազմալեզու mskh.am-ի պահպանություն և նորացում
  • Ուսումնական ինտերնետ TV
  • Ուսումնական ինտերնետ ռադիո
  • Մանկավարժական էլեկտրոնային բազմալեզու ամսագիր
  • Հեղինակային կրթական ծրագրերի կենտրոն
  • Հեղինակային կրթական ծրագրի ամենամյա բաց ստեղծագործական հավաքների կազմակերպում
  • Կրթահամալիրի զարգացման 2016-2018 թթ ՄԺԾ ծրագրի մշակում