• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի ձմեռային ուսումնական ճամբարում Սեփանակերտի սովորողների, ուսուցիչների ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 15-011
17.01.2015թ.

Հունվարի 19-ին, ժամը 19:00, Երևան` կրթահամալիր է ժամանում Ստեփանակերտի սովորողների-ուսուցիչների խումբը: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել էկո-ակումբին, ղեկավար՝ Մարթա Ասատրյան.
  2. Ստեփանակերտցի սովորողների երևանյան գիշերակացը և սնունդը՝ հունվարի 19-ի երեկոյան, 20-ի առավոտյան, 22-ի երեկոյան, 23-ին և 24-ի առավոտյան (նախաճաշ, ընթրիք` յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, ճաշ` 500-ական դրամի չափով) կազմակերպել Դպրոց-պարտեզի կրթական փոխանակումների կացարանում, պատասխանատու՝ Տաթև Բլեյան.
  3. հունվարի 20-22-ը Ստեփանակերտի և կրթահամալիրի սովորողների (ցուցակը՝ հավելված 1-ում) միասնական ուսումնահայրենագիտական արտագնա ճամբար կազմակերպել  Ծաղկաձորում.
  4. հաստատել Ծաղկաձորի եռօրյա միասնական  ուսումնական Ճամբարի ծրագիրը (հավելված 2).
  5. արտագնա ճամբարի մասնակիցների տեղափոխումը, գիշերակացը, սնուդը` սովորողների,  ծնողների հաշվին.
  6. կրթահամալիրից ճամբարին մասնակից սովորողներին պարգևատրել 30,000 դրամով կրթահամալիրի 2015թ. դրամական ծախսերի սոցիալական ֆոնդից.
  7. ընդունել ի գիտություն, որ արտագնա ճամբարում ուսուցիչների կեցության ծախսերը հոգում է կրթահամալիրի արհեստակցական միությունը.
  8. Ծաղկաձոր մեկնումը հունվարի 20-ին, ժամը 09.00, Ս. Երրորդություն եկեղեցու մոտից Նիսսան 34 DR 635 պետհամարանիշի ավտոբուսով, վարորդ՝ Գարիկ Առաքելյան (հեռ. 094 60 42 04): Վերադարձը՝ հունվարի 22-ին, ժամը 13.00.
  9. հունվարի 23-ին կազմակերպել Ստեփանակերտի սովորողների խմբի մասնակցություն երևանյան ճամբարին էկո-հայրենագիտական, ընթերցասերի ակումբային ջոկատների կազմում.
  10. Ստեփանակերտի խմբի մեկնումը Երևանից՝ հունվարի 24-ին, ժամը՝ 09.00.
  11. ընդունելության ծրագրի լուսաբանման պատասխանատու ճանաչել մասնակիցներին:
     

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան