• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարնանային օլիմպիադան իրենով էր արել մարմարյա սրահը

Առավոտյան, երբ մտա դպրոց, ամենուր  կատարյալ լռություն էր:  Լավ էր, որ քիչ անց  տեսա Վիկային: Մինչև կգային մեր հյուրերը, որոշեցինք մի բանով զբաղվել. օգնեցինք աթոռներ  բերել, հետո գնացինք Սիրանուշի մոտ, մի քիչ «զբոսնեցինք» ինտերնետով: Հետո բարձրացանք մեր դասարան, ու քանի որ մեր դասարանցիները հավաքվել էին, սկսեցինք քննարկել Վիկայի` կայքի երեկվա նյութը: Մի լավ կռվեցինք: Էնքան էինք ոգևորվել, որ չնկատեցինք էլ, հյուրերը  երբ  մտան մեր դասարան:  Հյուրերի գնալուց հետո իջանք մարմարյա սրահ: Տեսանք, որ ամբողջ մարմարյա սրահը  լի է ծանոթ և անծանոթ մարդկանցով: Օլիմպիադայի փակումը իրենով էր արել մեր բազմահյուրեր ընդունող սրահը: Երբ հերթը հասավ մրցանակակիրների անունները հայտարարելուն,  հանկարծ լույսերը գնացին: Բայց լավ է, որ մերոնք չկորցրին իրենց, շարունակեցին «փակել» օլիմպիադան: Իսկ մեր Արաքսիկն ու Շուշանը  իրենց չկորցնելով` շարունակեցին իրենց  ասելիքը: Հետո լույսերը հասկացան, որ իրենց արածը արած չէր, որոշումները փոխեցին ու էլի ետ եկան: Լույսերն իրենց հետ բերեցին հաջողություն ասող հայացքներ: Այսօրն էլ այսպես անցավ: