• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայց «Ընդդեմ կրկնուսուցման համակարգի»

Մեր հասարակության մեջ կարծրատիպ է, որ առանց կրկնուսույցի մոտ պարապելու անհնար է բուհ ընդունվել: Թվում է, թե այդ կարծրատիպը պետք է քանդվեր, երբ ի հայտ եկան ավագ դպրոցները: Ավագ դպրոցը հնարավորություն է տալիս, որպեսզի աշակերտը երեք տարի պատրաստվի բուհի համար: Չնայծ այդ բարեփոխմանը, այնուամենայնիվ, մեր հասկակիցները հաճախում են կրկնուսույցի մոտ: Թվում է առաջին հայացքից` ինչ կա որ այս ամենի մեջ, ուզում է` պարապում է: Դեռ ավելին` կրկնուսուցումը պահում է հազարավոր ուսուցիչների ընտանիքներ, գաղտնիք չէ, թե ինչքան «բարձր» են մեր հանրապետությունում գնահատում սերունդ կրթողներին: Իհարկե ոչ մի վատ բան, եթե չհաշվենք, որ այս երևութը հակասահմադրական է: Կրկնուսուցման խնդիրը սերտորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 33-րդ և 39-րդ հոդվածների հետ:
Հոդված 33-ում ասվում է.  «Յուրաքանչյուր մարդ ունի հանգստի իրավունք»:
Աշակերտը կարո՞ղ կատարել և´ դպրոցում ստացած հանձնարարությունները, և´ կրկնուսույցի հանձնարարությունները, եթե չհանգստանա: Իսկ եթե խախտվում է հանգիստը, ինքնին մարդու առողջությունը վնասվում է: Պատկերացրեք` մեկ տարի աճող օրգանիզմը չի հանգստանում,  բնականաբար, առողջության  իրավունքն է ոտնահարվում:
Իհարկե միամիտ չենք, որ կարծենք, թե բոլոր աշակերտները նման ձևով են վարվում: Կրկնուսույցի մոտ հաճախող աշակերտը, անտեսում է դպրոցի հանձնարարությունները: Նման աշակերտը դպրոց է հաճախում զուտ ավարտական վկայական ստանալու համար: Պատկերացրեք` դասարանի աշակերտների 90 տոկոսը նման կերպ է վարվում: Արդյո՞ք հնարավոր է նման միջավայրում դաս անցկացնել, միանշանակ` ոչ, նման աշակերտները խանգարում են դասապրոցեսին: Հոդված 39-ում ասվում է. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»: Իսկ աղմուկ-աղաղակի մեջ որակյալ կրթություն և ընդհանրապես կրթություն ստանալը անհնարին է: Այսպիսով որտնահարվում է մեր կրթության իրավունքը: Չստանալով համապատասխան գիտելիքներ` ես նույնպես եմ դիմում կրկնուսույցի ծառայություններին: Այս շղթայական կապն ամենավտանգավորն է, որովհետև ես զրկվում եմ ընտրության իրավունքից, ինձ որոշակի գործոններ ստիպում են, որպեսզի ես դիմեմ կրկնուսույցի ծառայություներին: Դասարանում կրթության մակարդակի տարբերության պատճառով խնդիրներ են առաջանում:
Կրկնուսույցը նույն ինտենսիվությամբ չի կարող պարապել և՛ տանը, և՛ դպրոցում: Այս ամենը ստացվում է ոչ թե դիտմամբ, այլ աշխատում է մարդու ինքնապաշտպանական ռեֆլեքսը: Շատ կրկնուսույցներ խնայում են իրենց ուժերը, որպեսզի դրանք ներդնեն կրկնուսուցման մեջ: Չենք թաքցնի,  հանդիպում են նաև այնպիսի կրկուսույցներ, որոնք իրենց չեն խնայում և´ տանը, և´ դպրոցում: Նման դեպքերում կրկնուսույցը վնասում է իր իսկ առողջությանը:
Կրկնուսուցման ակունքները բավականին խորն են: Այս խնդիրը գոյություն կունենա այնքան ժամանակ, ինչքան բուհական քննությունները նման ձևով կկազմակերպվեն, և դպրոցի ծրագիրը չհամապատասխանի բուհական քննություններին: Հանրակրթական դասագրքերը բովանդակության առումով բավականին թույլ են, և միայն դասագրքերը չեն կարող փոխանցել համապատասխան գիտելիքներ աշակերտին: Կրկնուսուցումը ընդհանուր համակարգի մի բաղկացուցիչ է: Կրկնուսցման խնդրի գոյությունը ավագ դպրոցների առկայության դեպքում ապացուցում է ավագ դպրոցներում ուսուցման սխալ կազմակերպումը:
Կրկնուսուցման խնդիրը լուծելու համար նախ պետք է վերահսկել դասագրքային բիզնեսը, վերանայել ավագ դպրոցների կազմակերպումը և նրանց արդյունավետությունը, վերացնել քննություների նման կազմակերպման ձևը: Միայն այս գործոնների վերացմանբ կարելի է հաղթահարել այս խնդիրը: Եվ միայն այս ժամանակ աշակերտը կարող է դպրոցում ստացած գիտելիքով ընդուվել բուհ, և միայն այս դեպքում բուհը նպատակից կդառանա կդառնա միջոց և կծառայի նրա համար, որ մարդ ստացած գիտելիքներով կարողանա ընդուվել աշխատանքի ու լինի պատշաճ մասնագետ, ոչ թե հերթական թերուսը, ով «պապայի» փողերով նստել է բուհում, և խանգարի իսկական մասնագետների նախադրյալներ ունեցողներին: