• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գալդ բարի՜, Նո՛ր տարի….

Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Նավասարդ, մի տոն, որով ամփոփում ենք հին տարվա ընթացքում մեր ունեցած ձեռքբերումները, նվաճումներն ու բացթողումները և դիմավորում ենք Նոր տարին՝ նոր հույսերով ու ակնկալիքներով, ցանկություններով ու նպատակներով:

Շնորհավորում ենք բոլոր մեծ ու պստիկ սեբաստացիներին, ամբողջ աշխարհին:

Թո՛ղ այս տարին մեզ պարգևի ամենացանկալին՝ երջանկություն ու սեր ընտանիքներին, խաղաղություն աշխարհին:

Թո՛ղ այս տարին բարի լինի բոլորիս համար,  լինի նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների, անկատար ծրագրերի ու նվիրական երազանքների իրականացման տարի, խաղաղության, երջանկության, բարեկեցության տարի:

Գալդ բարի՜, Նո՛ր տարի….