• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նշանավոր մարդիկ. Կարլ Գաուս

Հայտնի գերմանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Գաուսը ծնվել է  1777 թվականի  ապրիլի 30-ին  Բրաունշվեյգ գերմանական քաղաքում: 1795–98 թթ-ին սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807 թվականից եղել է այդ համալսարանի ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն: Գաուսը 1832 թվականին ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը: 1839  թ-ին շարադրել է  պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես` էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը: 1840 թվականին նա մշակել է բարդ օպտիկական համակարգերում պատկերի կառուցման տեսությունը, իսկ 1845 թ-ին արտահայտել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների արագության տարածման վերջավոր լինելու գաղափարը: Գաուսը զբաղվել է նաև երկրաբանության հարցերով և այդ նպատակով ստեղծել է լուսային ազդանշանները հաղորդող սարք՝ հելիոտրոպ: Նա առաջիններից մեկն է հանգել ոչ էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին: Գաուսի հաշվարկած ուղեծրերով հայտնաբերվել են Ցերերա (1801 թ.), Պալադա (1802 թ.) և այլ փոքր մոլորակներ: Հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատում, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն և այլ սկզբունքներ ու հասկացություններ:

Միավորների բացարձակ համակարգում մագնիսական ինդուկցիայի միավորը ի պատիվ Գաուսի կոչվել է Գաուս (Գս):

Շարունակելի….