• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայց ընդդեմ Ձմեռ պապիկի գոյության

 

Նոր դպրոց, Ռոման Պետրոսյան, 6-1դասարան

Ինչո՞ւ են մեզ մեծահասակները միշտ խաբում և ասում, թե Ձմեռ պապ իրականում գոյություն ունի.այնինչ ես կարծում եմ լրիվ հակառակը, քանի որ ես տեսախցիկների շնորհիվ տեսել եմ, որ նվերները դրել է մայրիկս: Երբ ես 9 տարեկան էի, կասկած չունեի, որ Ձմեռ պապ գոյություն ունի, քանի որ մենք իրար հետ նամակներով շփվում էինք. բայց Ձմեռ պապիկի ձեռագիրը շատ նման էր իմ մայրիկի ձեռագրին: Ահա և էլի ապացույցներ, որ նա գոյություն չունի: Մեզ մոտ հայրենագիտության ժամ էր, մենք խոսում էինք` ինչ նյութ պատրաստել ստուգատեսի համար, և տիկին Ստելլանան զգուշորեն ասաց.<<Կարող եք գրել, թե քանի տարեկանից երեխաներին պետք է ասել, որ Ձմեռ պապիկ իրականում գոյություն չունի>>: Եվ մենք դասարանով ասացինք`ահաաաաաաաաաաաա: Ահա և երկրորդ ապացույցը: Հունվարի երեքին ես մայրիկիս ասացի.<<Մամ, բա դու ինձ Նոր տարվա նվեր չե՞ս տալու>>: Մայրիկս մատնանշեց այն նվերը, որը Ձմեռ պապիկը դրել էր եղևնու տակ և ասաց.<<Բա էն ո՞վ է նվիրել>>: Ահա այսպիսի պատմություններ Ձմեռ պապիկի մասին, բայց ինչևէ,  Ձմեռ պապը ինձ համար կմնա մարդկային ֆանտազիայի արդյունք: Դատարանից պահանջում եմ պարզել` կա՞ իրականում Ձմեռ պապ, թե ոչ, և քանի տարեկանից երեխաներին պետք է բացել Ձմեռ պապիկի գոյության գաղտնիքը: