• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթական վերապատրաստում

Արդեն հարազատ դարձած մեր սիրելի դպրոցը այս անգամ էլ մեզ ընդունեց բարեհամբույր ժպիտով։ Ծանոթ միջավայրը շատ տրամադրող էր, և աշխատանքային օրն սկսվեց արագ, կազմակերպված: Երևի հենց դա էլ նպաստեց, որ ընդամենը  երկու օրում հասցրինք սովորել այն ամենը, ինչի համար ուրիշ պայմաններում երևի  երկար ժամանակ անհրաժեշտ կլիներ: Ընկեր Լիլիթը մեզ ուղեկցեց  մեր դասասենյակ, որտեղ մեզ էին սպասում դպրոցի սաները`Հռիփսիմեն և Ալեքսանդրիան։ Նրանք մեզ սովորեցրին Facebook սոցիալական ցանցից օգտվելու գաղտնիքները։ Նրանք շատ ընկերական էին, և մեր դասը վերածվեց ընկերական համագործակցության։ Ճաշից հետո մենք մասնակցեցինք ամեն ուրբաթ մարմարյա սրահում տեղի ունեցող միջոցառմանը, որը տևեց 45 րոպե։ Աշակերտներրը իրենց հետաքրքրաշարժ տեսահոլովակներով, երգով և պարով հաճույք պատճառեցին ներկաներին։ Դրանից հետո մենք գնացինք համակարգչային կենտրոն, որտեղ մեզ միացան տղաները՝ Յուրին, Արմանը և Վարդանը։ Նրանք մեզ սովորեցրին, թե ինչպես համացանցում կարելի է փնտրել, անվճար բեռնել ծրագրեր և աշխատել դրանցով: Սովորեցինք հակավիրուսային ծրագրերից օգտվելու կանոնները։ Այնուհետև ամփոփեցինք կատարված աշխատանքների  արդյունքները և բաժանվեցինք` էլի հանդիպելու ակնկալիքով։

Շնորհակալություն հյուրընկալության համար։

Սարգսյան Մանե և Ներսիսյան Մանե