• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողներն ընդդեմ Ձմեռ պապիկի գոյության

Պատասխան

Լուսինե Գալստյան, 6.1 դաս.

Ես կարծում եմ, որ Ձմեռ պապը գոյություն ունի, բայց ոչ այս երկրում: Թեև երեխաների համար նվերներ է պատրաստում, բայց ուղիղժամը 12-ին ամեն տարի միայն մի ընտանիք է մտնում: Իմ կարծիքով նա այս տարի ինձ մոտ է եկել, քանի որ երբ տասներկուսը խփեց, բոլորս նստած էինք հյուրասենյակում, և նվերները հանկարծակի հայտնվեցին. ես էլ ոչ մի տեղ չէի գնացել:

Հա~, ինչու ասել, թե Ձմեռ պապ չկա, ինչու երեխաների  հեքիաթային ֆանտազիան /երևակայությունը/ կորցնել. չէ՞ որ հիմա Հայաստանի երեխաների 60% տոկոսը արդեն չի հավատում հրաշքներին: Դա շատ վատ է, անգամ մայրիկներն էլ չեն հավատում Ձմեռ պապիկին և դրա համար էլ նվեր են գնում: Ձմեռ պապն իմ երեք երազանքները կատարել է, և ես երջանիկ եմ:

Եվ եթե մենք հավատում ենք, որ տիեզերքը անծայրածիր է, ինչու չհավատանք, որ ինչ-որ մի երկրում ապրում է մ մորուքով պապիկ, ով երեխաների երազանքներն է կատարում: Կարող է դուք չհավատալու ապացույցներ ունեք, բայց շատ երեխաներ սրտանց հավատում են Ձմեռ պապին:

Մեծ լինելը լավ չէ, որովհետև ինձ ասում են, որ էլ չեմ հավատալու Ձմեռ պապին, չեմ ունենալու այնպիսի ֆանտազիա, ինչպիսին ունեն 1-5-րդ դասարանցիները: Ես դատին կապացուցեմ, որ Ձմեռ պապը իրականումգոյություն ունի: