• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին կրթահամալիրի սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 14-611

17.12.2014թ.

 

Կրթահամալիրի գործընկեր «Կրթասեր» հասարակական կազմակերպության միջոցով կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը 2015թ. համար ստացել է Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության հրավերը և 12 սովորողի կրթաթոշակ։ Մասնակցությունը պատշաճ ապահովելու նպատակով.

  1. ճամբարի նախապատրաստական աշխատանքը համարել ուսումնական նախագիծ՝ սովորողների ընդգրկում նախագծում, անգլերենի, սովորողների և նախագծի ղեկավարների համար թուրքերենի, տիեզերագիտության լրացուցիչ ուսումնական պարապմունքների կազմակերպում, ուսումնական-հայրենագիտական ճամփորդության ծրագրի և նախահաշվի ստեղծում, ճամբարում ներկայացվող մշակութային ծրագրի ստեղծում և նախապատրաստում.
  2. ուսումնական նախագծի ղեկավար նշանակել կրթահամալիրի ռոբոտների լաբորատորիայի ղեկավար Գնել Հարությունյանին, ծեսերի կենտրոնի Սյուզի Մարգարյանին,
  3. հանձնարարել ուսումնական նախագծի ղեկավարներին դրա իրականացման համար համագործակցել կրթահամալիրի բնագիտության, օտար լեզուների, հասարակագիտության, երաժշտության-պարի դասավանդողների հետ, «Ծաղկունքի բաց դպրոցի» ծրագրի համակարգող Արտակ Զարգարյանի հետ.
  4. նախագծի ղեկավարների ներկայացմամբ դեկտեմբերի 22-ին հաստատել ուսումնական նախագծի աշխատակարգը և ժամանակացույցը։
  5. նախագծի աշխատանքը սահմանված կարգով ներառել մասնակից մանկավարժական աշխատողների անհատական աշխատանքային պլանում։

Կրթահամալիրի տնօրեն՝                              Ա. Բլեյան