• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստեղծագործ անհատի կրթական պատվերի մոբիլ դպրոց
Անհատի օժտվածության զարգացման մոբիլ դպրոց
Կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով

  • Կրթահամալիրը հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է: Գործում են կրտսեր դպրոցներ` նախակրթարաններով, հիմնական և միջին դպրոցներ, Վարժարանային, Գեղարվեստի, Արհեստագործական ավագ դպրոցներ, նախամասնագիտական, միջին մասնագիտական կրթություն իրականացնող քոլեջ, լրացուցիչ կրթության կենտրոններ, կրթական փոխանակումների կենտրոն՝ իր կացարաններով, կրթական ծառայություններ մատուցող այլ կենտրոններ:
  • Կրթական ծրագրերի հեղինակները դասավանդողներն են: Ծրագրերը, ուսումնական նյութերը ստեղծվում են ուսուցման թվային միջոցների, օտար լեզուների կիրառմամբ:
  • Կրթահամալիրի հաստատություններում  գործում է  անլար ինտերնետի ծածկույթ:
  • Ուսումնական կաբինետներում` սկսած նախադպրոցական խմբասենյակից, ուսուցման թվային միջոցներ` ինտերակտիվ գրատախտակ, պրոյեկտոր, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:
  • Թվային աստղացուցարանը, թվային աստղադիտարանը, հանրակրթական տեխնոպարկը, գրադարանը, ջերմոցը, կենդանաբանական այգին, տեխնոլոգիական, բնագիտական և այլ լաբորատորիաները, ուսումնա-արտադրական արհեստանոցները ուսումնական տարածքներ են:  
  • Սովորողը և դասավանդողը ուսումնական պարապմունքներին մասնակցում են անձնական նոթբուք-նեթբուքով:
  • Անգլերենի, ռուսերենի անընդհատ ուսուցում և կիրառում 1-ին դասարանից, համակարգչային ծրագրերի օգտագործմամբ: Գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը, վրացերենը, թուրքերենը` սովորողի ընտրությամբ:
  • Սկսած 2-րդ դասարանից` սովորողների նախասիրությունների բացահայտում և զարգացում նրանց ընտրությամբ դասընթացների, ընտրությամբ գործունեության միջոցով: Ավագ դպրոցում ուսուցման կազմակերպում անհատական ուսումնական պլանով և հետագծով:
  • Սովորողների նախասիրությունների զարգացման պատանեկան բաց ակումբներ` «Տիեզերք», «Ռոբոտիքս», «Խաղարկային դատարան», հայրենագիտական, էկոլոգիական, գիտակների և այլ:
  • Ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունները, արշավախմբերը, մասնագիտական փորձառությունները, ուսումնական ճամբարները կրթական ծրագրի բաղկացուցիչ են:
  • Ամենամյա ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցադրությունների, ներկայացումների կազմակերպում` որպես ուսումնական նախագծեր:
  • Սովորողների և ուսուցիչների հետևողական մասնակցություն միջազգային մրցույթների և ստեղծագործական հավաքների` որպես ուսումնական նախագծեր:
  • Էլեկտրոնային մատենավարություն, այդ թվում` սովորողի և ուսուցչի ուսումնական գործունեության գնահատում. ներքին և արտաքին գրագրությունը` էլեկտրոնային եղանակով, ինտերնետի և ներքին ցանցի կիրառմամբ:
  • Կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների, ծնողների էլեկտրոնային հասցեների համակարգն օգտագործվում է ուսումնական նպատակով: Այդ տարածքում գործում են սովորողների դասավանդողների էլեկտրոնային օրագրերը, էլեկտրոնային մատյանները, դրա միջոցով փոխանցվում են առցանց և հեռավար ուսուցման նյութերը: Ուսուցիչները և սովորողները վարում են իրենց անհատական և խմբային ուսումնական բլոգներ: 
  • Կրթահամալիրի mskh.am էլեկտրոնային կայքը, ենթակայքերը ստեղծվում, փոփոխվում և սպասարկվում են ուսուցիչների և սովորողների կողմից, գործածվում են որպես ուսումնական միջավայր:
  • Կրթահամալիրի դասավանդողներն ընդգրված են ՏՀՏ, մեդիա և դիզայներական հմտությունների անընդհատ զարգացման համակարգում (մշտապես գործող սեմինարներ):
  • Հանրապետության և արտերկրի հանրակրթական դպրոցների տնօրենների, մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ. հեղինակային փորձի տարածում-տեղայնացում, միջազգային կրթական փոխանակման ծրագրեր, գործընկեր դպրոցների ցանցի ստեղծում:
  • Ուսումնական նախագծերի իրականացում «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի աջակցությամբ:
  • Համագործակցություն պետական մարմինների, ՏՏ կազմակերպությունների, գիտա-հետազոտական կենտրոնների, համալսարանների, հասարակական կազմակերպությունների հետ:

Երևան, Րաֆֆի 57
(374) 74 72 46
[email protected]

Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան
(374) 94 43 10 99
[email protected]