• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ABBYY-ն ներկայացրել թարգմանություններ կատարող նոր ծառայություն

ABBYY ընկերությունը ներկայացրել է սոցիալական ծառայություն՝ Lingvo Live-ով թարգմանություններ կատարելու համար: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ընկերություն տարածած հաղորդագրությունը:

Ծառայությունը հնարավորություն կտա կատարել ճշգրիտ թարգմանություններ, ինչպես նաև թարգմանության վերաբերյալ խորհրդակցել ընկերների, այդ թվում նաև պրոֆեսիոնալ թարգմանիչների հետ:

Ծառայության բետա-տարբերակում հասանելի է 14 լեզուներով ավելի քան 130 բառարան: Բացի այդ, գոյություն ունի «Ժողովրդական բառարան» բառարանային բազան, որտեղ օգտատերերը կարող են ավելացնել թարգմանության իրենց տարբերակները:

Ներկայում հասանելի է ծառայության վեբ-տարբերակը և iOS-ի համար նախատեսված անվճար հավելվածը: Անձնական համակարգիչների և բջջային հեռախոսների համար ծրագրերը կհայտնվեն ավելի ուշ: Բացի այդ, ծրագրի հետագա տարբերակներում կհայտնվեն լեզուներ սովորեցնող գործիքներ և «հայտարարությունների տախտակ»՝ պրոֆեսիոնալ թարգմանիչների և լեզուներ ուսուցանողների համար:

Աղբյուրը՝ 1in.am