• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բարբի» տիկնիկի մասին

1945 թվ.-ին  Ռութ և Էլիոթ Հանդլերները Ամերիկայում հիմնադրեցին «Մաթել» ընկերությունը: Նրանց ընկերությունը արտադրում էր խաղալիքներ: 1957 թվ.-ին, Ռութ Հանդլերը մտադրվեց  արտադրել տիկնիկ փոքրիկ աղջիկների համար: Տիկնիկի անունը դրեցին  Հանդլերի  դստեր`Բարբիի անունը: 1959 թվ.-ին Ամերիկայում «Բարբիներ» սկսեցին վաճառվել ամենուր: Փոքրիկ տիկնիկները սովորեցնում էին աղջիկներին ինչպես մայրիկ լինել` տարբերվելով մինչ այդ գոյություն ունեցող տիկնիկներից: «Բարբիները» ունեն երիտասարդ կնոջ տեսք, բնորոշ արդուզարդեր, գեղեցիկ հագուստներ:Ավելի ուշ «Մաթելը» մտադրվեց «Բարբիին» հագցնել նաև հարսանեկան զգեստ: Այսպիսով, Բարբիին ամուսնացրին Կենի հետ: Կենը Ռութ և Էլիոթ Հանդլերների որդու անունն է:

Այսօր «Բարբին» մեծ ճանաչում ունի Ամերիկայում: Ամերիկացի աղջիկը, միջին հաշվով, ունենում  է յոթ «Բարբի»  տիկնիկ:

Աղբյուրը`ESL Lesson Plans from ESL-Images.com