• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտակարգ դեպք, ՄԴ բացօթյա մարզադաշտ

ՙՙՍեբաստիա՚՚ մարզահամալիրի Մայր Դպրոցի բացօթյա մարզադաշտում գրանցվել է արտակարգ պատահար: Ֆուտբոլի դաշտի երկայնքով նոր տեղադրված աթոռների սյուները բոլորը հանված-գցված էին: Դեպքն արձանագրվել է կիրակի (23.11.14) օրը: Այդ օրվա պահակ-պատասխանատու Վլադը պատմեց, որ մի քանի անգամ մի խումբ երիտասարդներ ներս են մուտք գործել մարզադաշտ՝ ցանցի վրայով, որոնց ինքը դուրս է քշել-հանել: