• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վ.Սիրադեղյանի պատմվածքով նկարահանված ֆիլմը նոր մրցանակների է արժանացել

Այս տարվա  «Ոսկե Ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնում ներկայացված էր լեհ-հայկական կարճամետրաժ խաղարկային «Կաթնեղբայր» ֆիլմը, որի ռեժիսորը Վահրամ Մխիթարյանն է։ Ֆիլմը նկարահանվել է Վանո Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքի հիման վրա:

Ֆիլմն առաջին լեհ-հայկական համատեղ արտադրանքն է, որի պրոդյուսերներն են Վայդա Ստուդիան և Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության Ստուդիո Մունկան։ Ֆիլմի  աշխատանքները համաֆինանսավորել են Լեհական ֆիլմ ինստիտուտը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

«Կաթնեղբայր» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լեհաստանում Կրակովի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակը։ Համալեհական դեբյուտների Կոշալինի «Երիտասարդները և ֆիլմը» կինոփառատոնի ընթացքում ֆիլմը ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ և արժանացել է «Յանտար 2014» մրցանակին։

«Ոսկե Ծիրանում» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել.  լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմ եւ Հրանտ Մաթեւսյանի անվան  լավագույն սցենարի համար մրցանակին։ 

Եւ ահա, եւս մեկ լավ նորություն. Ֆիլմը Լեհաստանում շարունակում է նոր մրցանակների արժանանալ: Այն արդեն արժանացել է Գդինիկինոփառատոնի երիտասարդ կինո անվանակարգում գլխավոր մրցանակին. Գդինիայի կինոփառատոնը համարվում է լեհական խաղարկային ֆիլմերի ամենակարեւոր եւ խոշոր իրադարձությունը։ Ի «Կաթնեղբայրը» բարձր է գնահատվել նաեւ Օլշտինի ՎԱՄԱ փառատոնի ժուրիի կոզմից, արժանանալով գլխավոր մրցանակին` լավագույն համատեղ արտադրանքի համար:  

Այսպիսով, Վանո Սիրադեղյանի պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմն այս պահի դրությամբ արդեն 11 մրցանակ ունի:

Աղբյուրը՝ ilur.am