• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրացախոսներին հյուր էին եկել Կովկասագիտության ուսանողները

Այսօր մեզ`վրացախոսներիս հյուր էին եկել Երևանի պետական համալսարանի կովկասագիտության բաժնի  վրացագետ ուսանողները, ովքեր շատ հետաքրքրված են մեզնով և մեր մասին իմացել են համացանցից: Մենք ներկայացրեցինք մեզ` մեր նախագծերը, Կրթահամալիրը, Թբիլիսի այցերը, վրաստանյան դպրոցների հետ համագործակցությունները և այլն: Որոշեցինք նաև «չափել» միմյանց վրացերեն լեզվի կարողությունները, փորձում էինք շփվել վրացերեն: Ասեմ, որ բավականին լավ էին խոսում: Կրթահամալիրում շրջելուց  հետո միասին գնացինք մարմարյա սրահ՝ մասնակցելու ընդհանուր պարապմունքին: Իսկ ընդհանուր պարապմունքից հետո գնացինք Ավագ դպրոց վարժարանի ընթերցասրահ և ցույց տվեցինք մեր վրացերենի անկյունը, ուր տեղակայված են վրացերեն վեպեր, բանաստեղծությունների գրքեր և այլն: Ամեն ինչից ուղղակի տպավորվել էին մեր հյուրերը, և զարմացել էին, որ կարողանում ենք այսքան լավ խոսել վրացերեն:
Այս հանդիպման արդյունքում, վրացախոսների ակումբը ձեռք բերեց նոր գործընկեր` ԵՊՀ կովկասագիտության ֆակուլտետը, և սկսեցինք նոր համագործակցություն: Բնականաբար, մենք էլ իրենց կայցելենք, կծանոթանանք այն միջավայրին, որտեղ սովորում են նրանք: