• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թատրոն, թատրոն, թատրոն....

Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-9-ը  մասնակցում ենք Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ)  «Մեկ Քառակուսի մետր» միջազգային թատերական փառատոնին:

Ասել է, թե և՛ ներկայացնում ենք (նոյեմբերի 7-ին, ժամը 20.00. «Ֆիրսի մահը» մոնոներկայացում, կրկնությունը՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 17.45). շնորհակալ ենք Քնարիկին, Արմանին, Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներին նման պատվավոր փառատոնում կրթահամալիրը ներկայացնելու համար, և՛ հանդիսատես ենք դառնում։ Լավ է, որ նույն օրը փառատոնում ներկայանում են նաև Գեղարվեստի ավագ դպրոցի շրջանավարտները՝ Սոնա Արսենյանն ու  Տիրուհի Հակոբյանը՝ Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» (ժամը 19.05), «Ես ու մեկն էլ» (ժամը 19.50)։  

Հարգելի գործընկերներ, դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, ակումբների ղեկավարներ, դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, առավելագույն մասնակցություն ունենանք մշակութային նախաձեռնությանը, փառատոնի հանդիսատես դառնանք խմբով, ընտանիքով, մենակ։ Լուսինե Մամիկոնյանին խնդրում եմ առավելագույն աջակցություն ցույց տալ նոյեմբերի 7-ին մեր սովորողների երկրպագու-հանդիսատեսին տեղափոխելու հարցում։ 

Հասցեն՝ Փավստոս Բուզանդի 1/3։